ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը

Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը
08.04.2025 | 22:32

Շանտա՞ժ, թե գլոբալիստներն այս կերպ ազդարարում են նոր գրոհից առաջ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է «վաղը» նոր համավարակի սկսման ռիսկերի մասին: COVID-19- ից կարծես թե արդեն պրծել էինք, հիմա էլ նո՞րը…

Նոր համավարակն աշխարհում կարող է սկսվել արդեն «վաղը», դրա դեմ հաջող պայքարի համար աշխարհի երկրները պետք է համապատասխան համաձայնագիր կնքեն, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«COVID-19 համաճարակն այժմ թվում է հեռավոր հիշողություն, որը հետին պլան է մղվել հակամարտություններից, աշխարհաքաղաքական ու տնտեսական ցնցումներից հետո,- РБК- ի տեղեկացմամբ , ասել է Գեբրեյեսուսը։- Բայց հաջորդ համաճարակը չի սպասի, որ ամեն ինչ հանդարտվի։ Դա կարող է տեղի ունենալ 20 տարի կամ ավելի հետո, կամ կարող է տեղի ունենալ արդեն վաղը։ Մենք պետք է պատրաստ լինենք»:

Ի՞նչ «համապատասխան համաձայնագիր» կնքելու անհրաժեշտության մասին է հայտարարել Գեբրեյեսուսը… Ըստ ԱՀԿ- ի ներկայացրածի, այսպես կոչված, համաճարակային համաձայնագիրը ակնկալվող միջազգային համաձայնագիր է, որը նպատակ ունի շտկել միջազգային համագործակցության թերությունները, որոնք տեղի են ունեցել COVID-19- ին գլոբալ պատասխան գործողությունների ժամանակ: ԱՀԿ գլխավոր տնօրենի կարծիքով, նոր համաձայնագիրը երեք հիմնական առավելություն կբերի՝ կապահովի ավելի արդար գլոբալ պատասխան միջոցներ, կօգնի պաշտպանել ազգային առողջապահական համակարգերը, համաճարակների ժամանակ կամրապնդի անդամ պետությունների միջև համագործակցությունը:

Գեբրեյեսուսը կոչ է արել պետություններին ավելի ներգրավված լինել ԱՀԿ- ի՝ համավարակի մասին համաձայնագիրը վերջնագծին հասցնելու, այսինքն՝ այն ամբողջացնելու և կնքելու համար։ Նա ընդգծել է, որ եթե երկրները գործեն առանձին- առանձին, ապա չեն կարողանա առողջապահության ոլորտում հասնել գլոբալ անվտանգության:

2021թ. դեկտեմբերին ԱՀԿ- ն հայտարարեց, որ 2022 թվականին կազմակերպության անդամ երկրները կսկսեն քննարկել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գլոբալ համաձայնագիրը, որը վերաբերում է, մասնավորապես, ապագայում համավարակներին արագ արձագանքելուն։ Նույն թվականին համաձայնագրի վերջնական տեքստի քվեարկությունը նշանակվել է 2024 թվականի մայիսին, սակայն հետո ժամկետը հետաձգվել է 1 տարով, քանի որ պետությունները չեն կարողացել պայմանավորվել մի շարք հոդվածների շուրջ, ավելի ճիշտ, մի շարք պետություններ հրաժարվել են իրենց համաձայնությունը տալ դրանց:

ԱՄՆ- ի նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը աջակցել է համաձայնագրի հայեցակարգին ու մասնակցել բանակցություններին գործընթացի մեկնարկից ի վեր: Մինչդեռ, ԱՄՆ- ի նոր առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ- ը դուրս կգա ԱՀԿ- ից։ Թրամփը նման որոշումը բացատրել է նաև նրանով, որ COVID- 19- ի համավարակի ժամանակ ԱՀԿ- ն չի կարողացել «անկախություն ցույց տալ անդամ պետությունների անտեղի քաղաքական ազդեցությունից»։

Իսկ ի՞նչ կարող է լինել վերոնշյալ համաձայնագրի նպատակի վերաբերյալ Գեբրեյեսուսի ներկայացրած արտաքին պաճուճանքի հետևում:

Որոշ տեղեկություններ, այդ թվում և այն, որ Գեբրեյեսուսը ջհուդամասոնների, գլոբալիստների ներկայացուցիչը կամ գործիքը, խամաճիկն է, և ԱՀԿ ղեկավարությունը, ընդհանուր առմամբ, հիմնականում ենթարկվում է նրանց, հիմք են տալիս ենթադրելու, որ ԱՀԿ գլխավոր տնօրենի տարփողած համաձայնագրի իրական նպատակը պետություններին կանխապես պարտավորեցնելն է, որ երբ համավարակը սկսվի, ձեռք են բերելու այն պատվաստանյութերը, որը նրանց կհրամցվի, և այն քանակներով, որը նրանց կթելադրվի վերևից, վերոնշյալից բացի, կպարտավորվեն նաև իրենց երկրների բնակչությանը պարտադրել դրանցով պատվաստումները, ինչպես նաև ԱՀԿ- ին վճարել այն գումարները, որոնք կազմակերպությունն անհրաժեշտ կհամարի նոր համավարակի բարդ պայմաններում իր գործունեությունը շարունակելու համար (հավանաբար մեծապես կբարձրացվեն անդամ պետությունների անդամավճարները):

Շանտաժի վարկածն էլ կա. ԱՄՆ- ը, որն աշխարհում ԱՀԿ- ի ամենամեծ ֆինանսավորողն էր, Թրամփի նախագահության օրոք ոչ միայն հրաժարվել է հիշյալ կազմակերպության ֆինանսավորումից, այլև դուրս է եկել ԱՀԿ- ից: Հիմա կազմակերպության ղեկավարությունը բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ, որպեսզի ԱՄՆ- ին նախկինի համեմատ ինչ- որ չափով ձեռնտու պայմաններով վերադարձնի ԱՀԿ՝ Գեբրեյեսուսի վերոնշյալ հայտարարությամբ զուգահեռաբար հասկացնելով Թրամփին՝ չհամաձայնելու դեպքում նոր համավարակը կարող է սկսվել կամ ջինը շշից կարող է բաց թողնվել ոչ թե, ասենք, 20 տարի հետո կամ ավելի ուշ, այլ արդեն «վաղը»:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 14003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ